211652_close_icon
views-count2240 դիտում article-date 20:18 02-08-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․Կոպենհագենում տեղադրված հեքիաթի հերոսուհու նշանավոր քանդակի կրկնօրինակներ կան տեղադրված Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում, Վանկուվերում և Սարատովում։ 2․Ամերիկացի միլիոնատեր Քեյթ Բերդսել Ջոնսոնի պատվերով նկարված «Կնոջս սիրեկանները» կտավում պատկերված է 42 կատու։ 3․Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի անվանվան վերաբերյալ («Չեխո-Սլովակիա») չեխական և սլովակական ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել «պատերազմ»։ 4․Մարոկկոյում գտնվող Հերկուլեսի քարանձավները ընդարձակվել են դրա պատերից աղացաքարի անիվներ սարքելու և այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքելու համար։ 5․Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է, իսկ մակերեսը՝ 0,292 մ2։

Նմանատիպ նյութեր