211652_close_icon
views-count14357 դիտում article-date 09:44 02-08-2016

Կարեն Արիստակեսյանը չի նայում աշխատակիցների կարճ փեշերին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սարդարապատի հաշահամալիր. Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը իր առաջ խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։ Նույն աշխատակիցների հավաստմամբ՝ տնօրենը աշխատանքի է տեղավորել հիմնականում իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների։ Կարեն Արիստակեսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենից դժգոհողները կարող են դիմել դատարան։ Ինչ վերաբերում է երկարոտն ու կարճափեշ աղջիկներին, թանգարանի տնօրենն ասաց, որ աշխատանքի ընդունելիս ինքը փեշերին կամ ոտքերին չի նայել։ Նրա ձևակերպմամբ՝ այդ աշխատակիցները բարձրագույն կրթություն ունեն ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել։ Արիստակեսյանը տարակուսանք հայտնեց իրենից դժգոհողների վերաբերյալ «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում՝ մարդը երկարո՞տն է, թե՞ կարճափեշ է: Իսկ եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղն էլ են ժամանակին այդպես չափել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր