211652_close_icon
views-count2236 դիտում article-date 16:07 02-08-2016

Դոնբասի ավտոմայրուղիների վերակառուցումը կարժենա Կիևին մոտ 280 մլն ԱՄՆ դոլար

Դոնբասում ավտոմայրուղիների վերանորոգման համար ուկրաինական իշխանությունները պետք է ծախսեն շուրջ 280 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Կիստիոնը, փոխանցում է gazeta.ru-ն: Հարցազրույցը հրապարակվել է «Ուկրաինայի ձայն» թերթում: «Ճանապարհների հետ կապված՝ բավականին դժվար կացությունէ ստեղծված: Դոնեցկի և Լուգանսկի մարզերում փլուզումների ընդհանուր ըարածքը հաշվվում է մոտ 2 հազար քառակուսի կմ: Իսկ ճանապարհների վերանորոգման համար մի քանի միլիարդ է պահանջվում՝ մոտ 7 մլրդ գրիվեն»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ հսկայական գործ կա անելու նաև երկաթուղային ոլորտում, քանի որ նաև շատ երկաթգծեր են վնասվել:

Նմանատիպ նյութեր