Սյունիքի մարզպետարանը պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու Է 2 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։
Մարզպետարանը միայն հեռախոսազրույցների վրա ծախսելու է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլն 115 հազար դրամ, այն դեպքում, երբ հնարավոր է բջջային կապի տարբեր օպերատորների կապից մեկ-երկուական հեռախոսահամարներով այդ հարցը շատ ավելի էժան գնով լուծել։ Նշենք նաև, որ փոստային ծառայության համար էլ նախատեսված է 240 հազար դրամ։ Այսինքն, միայն կապի միջոցների վրա Սյունիքի մարզպետարանը նախատեսում է ծախսել մոտ 10 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն է ճոխություններ սիրող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]