211652_close_icon

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ դեռ մի շարք երկրներ են ցանկանում գործարքներ կնքել. Թերեզա Մեյ

views-count1887 դիտում article-date 13:54 04-10-2016
Բերմինգամում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա կոնֆերանսում Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան նույնիսկ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո ձգտելու է մի շարք երկրների հետ երկկողմ տնտեսական համաձայնագրեր կնքել, որոնք էլ, ըստ նրա, այդ հարցում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ինքն ամեն հնարավորն անելու է, որպեսզ զարգացնի հատկապես ԱՄՆ-ի հետ առկա հատուկ հարաբերությունները, իսկ բրիտանական տնտեսությունը՝ ի դեմս հազարավոր մասնավոր ընկերությունների ու բանկերի, պահանջում է հարթ անցումային գործընթաց։ Նա խոստացել է, որ ԵՄ-ից դուսր գալու գործընթացի ուղղությամբ կոնկրետ քայլեր կսկսի ձեռնարկել 2017 թվականի մարտից։ «Մեծ Բրիտանիայում ընկերությունները ցանկանում են հստակություն տեսնել ընթացիկ իրադարձություններում, և ես կցանկանայի ամրապնդել մարդկանց վստահությունը այդ հարցում»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր