211652_close_icon
views-count1507 դիտում article-date 16:09 03-08-2016

Ամառային ուրախ միջոցառում` Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի փոքրիկ բնակիչների համար. լուսանկարներ

Երևանյան բակերում շարունակվում են ամառային ուրախ միջոցառումները: Դրանցից հերթականը կայացել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի այգում: Ողջ երեկոյի ընթացքում փոքրիկներին զվարճացրել ու հաճելի եռուզեռի մեջ են պահել ծաղրածուներն ու մուլտֆիլմերի հերոսները: Փոքրիկները երգել են, պարել, արտասանել ու մասնակցել վիկտորինաների: Նրանց մատուցվել են հաճելի ու նաև համեղ անակնկալներ: Ուրախ երեկոյի ընթացքին հետևել են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինների աշխատակիցները: Հիշեցնենք, որ նման միջոցառումների գլխավոր նպատակը ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու անմոռանալի դարձնելն է: Տոնական երեկոն կազմակերպվել էր ըստ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր