Իսրայելն ու ԱՄՆ-ն մոտ են ռազմական օգնության վերաբերյալ միլիարդավոր դոլարների արժողության պայմանագրի կնքմանը
ԱՄՆ-ի ու Իսրայելի իշխանություններն այժմ շատ մոտ են կանգնած ռազմական օգնության շուրջ ընթացող բանակցությունների ավարտին:
Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կստորագրվի սպասված պայմանագիրը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի:
Պայմանագիրը, որը կարժենա մի քանի մլրդ ԱՄՆ դոլար, նախատեսում է 10-ամյա համագործակցություն:
Աղբյուրի խոսքով՝ այդ հարցով օրեր առաջ հանդիպել են Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Յաակով Նագելն ու ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը: