211652_close_icon
views-count6817 դիտում article-date 18:07 04-08-2016

Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց. Պավել Մանուկյանի պատասխանը` Ժիրայր Սեֆիլյանին

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը իր էջում հրապարակել է իր պաշտպանյալի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին, ում նա եղբայրաբար հորդորել էր դադարեցնել հացադուլը: «Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»,- պատասխան կոչ է հղել Պավել Մանուկյանը: Ներկայացնում ենք Ինեսսա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված Պավել Մանուկյանի կոչն ամբողջությամբ: Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով: Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:  Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր: Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է: Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»:

Նմանատիպ նյութեր