Արագածոտնի մարզպետարանում աուդիտը շեղումներ է բացայատել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինն այս տարվա առաջին կիսամյակում 17 կազմակերպություններում գնահատման աուդիտ է իրականացրել։ Հայտնաբերվել է 158 թերություն։
Արդյունքում պետբյուջեին պատճառված ընդհանուր վնասը կազմել 11 մլն 706 հազար դրամ, որը պետք է վերականգնվի։ Աուդիտի ենթարկված կազմակերպությունների ղեկավարները հաշվետվություններում ներառված շեղումների և բացահայտումների վերաբերյալ բացատրություններ են ներկայացրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]