211652_close_icon
views-count3575 դիտում article-date 15:22 05-08-2016

Այսօր ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի ծննդյան օրն է

Գի դը Մոպասանը ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպա քաղաքի շրջակայքում՝ Միրոմենիլում։ Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական ընտանիքին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց տարբերվել է հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։ Սեմինարիայում կարճաժամկետ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցե։ Լիցեում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ. ավարտելով լիցեն, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ՝ նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։ Միանալով ֆրանս-պրուսական բանակին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը լրացրեց իր ուսումը կարդալով. նրան հատկապես հետաքրքրեցին բնական գիտությունները։ Մոպասանի ստեղծագործության թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և հեղինակի անձնական կյանքի հետ, որոնք միախառնվելով ստեղծում են անկրկնելի պատմություն։

Նմանատիպ նյութեր