211652_close_icon
views-count3300 դիտում article-date 15:36 05-08-2016

Ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է ծեծի ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին, երեկ կեսգիշերին, երբ վերադառնալիս է եղել Քննչական կոմիտեից, իրենց շենքի բակում մոտեցել են երեք երիտասարդներ, ինչ-որ աղջկա թեմայով հարց են տվել, ապա անցել ծեծի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մանրամասնեց երիտասարդի հայրը, ում աչքի առաջ է կատարվել դեպքը: «Դե, մի բանից պետք է սկսեին, ինչ-որ աղջկա «թեմա» էր, տղաս ասաց, որ անհեթեթ բաներ եք ասում, որից հետո նրանք հարձակվեցին Հարությունի վրա, գցեցին գետնին, սկսեցին հարվածել»,- պատմեց Կարեն Աղլամազյանը: Հիշեցնենք, որ գիշերը «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 4-ին աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։ Հայրը որդուն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Բժիշկները որևէ բան չեն հայտնաբերել, չնայած Հարությունը ցավեր ունի և դժվարությամբ է քայլում: Հիշեցնենք, որ հենց Հարություն Աղլամազյանն է, ով վերջին օրերին ոչ միայն ակտիվ մասնակցություն ունենում Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին, այլև միջոցառման կազմակերպիչներից է:

Նմանատիպ նյութեր