211652_close_icon
views-count2100 դիտում article-date 23:44 06-08-2016

ՊՆ հասարակական խորհրդի անդամները հերթական շրջայցն են կազմակերպել ՊԲ-ի զորամասերում և առաջնագծում

Օգոստոսի 2-5-ը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հերթական շրջայցն էին կազմակերպել ՊԲ-ի զորամասերում և առաջնագծում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շրջայցի ընթացքում խորհրդի անդամները հանդիպումներ են ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության կրման և սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել առաջնագծում իրականացված և շարունակվող շինարարական, ռազմատեխնիկական համալրման ու ինժեներական աշխատանքների ընթացքին:

Նմանատիպ նյութեր