211652_close_icon
views-count3143 դիտում article-date 14:28 08-08-2016

Հայաստանում՝ արտագաղթի պայմաններում, բարդ է էժան էներգիա ստանալը. փորձագետ

Եթե էներգետիկ ոլորտում բարեփոխումներ չարվեն, ապա մինչև 2020 թվականը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 80 դրամով: Սա «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության նախագահ, էներգետիկ, քաղաքականության փորձագետ  Վահե Դավթյանի կանխատեսումն է, որը նա փոխանցեց` այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` Հայաստանում ցածր սակագնով էլեկտրաէներգիա ստանալը բարդ է: Սակագնի բարձր լինելու պատճառներից հիմնականը դեմոգրաֆիականն է. քիչ մարդ, քիչ սպառում, ավելի բարձր ինքնարժեք: «Իսկ երբ տնտեսվարող սուբյեկտը չի կարողանում սպառել իր ռեսուրսը, բայց ստիպված է մոդեռնիզացնել իր համակարգերը, պետք է բարձրացնի իր գինը»,-ասում է Վահե Դավթյանը: Ոււտի, չենք կարող ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, քանի դեռ կառավարության կողմից որոշակի քայլեր չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ: Իսկ անապահով ընտանիքների սուբսիդավորումը, ըստ փորձագետի, մասամբ է լուծում խնդիրը: Խնդիրն ունի նաև քաղաքական կողմ. ՀՀ-ն կարող է ավելացնել էլեկտրաէներգիայի  արտահանման իր հնարավորությունները ու ավելցուկն արտահանել, բայց խնդիրն այն է, է եթե ֆինանսական առումով ամեն ինչ հստակ է, ապա ոչ` քաղաքական: Այսինքն` այս պարագայում ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը:

Նմանատիպ նյութեր