211652_close_icon
views-count1965 դիտում article-date 09:57 09-08-2016

Արթիկում ևս աշունը թեժ է լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունն աշնանը կայանալիք ընտրություններում Արթիկում որպես քաղաքապետի թեկնածու կպաշտպանի ոչ թե գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արսեն Աբրահամյանին, այլ նախկին ԲՀԿ-ական, մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանի թեկնածությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը։ «Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, բայց ամենայն հավանականությամբ նրան կպաշտպանենք»,– ասաց նա։ Արսեն Աբրահամյանն էլ փոխանցեց, որ անկախ այն հանգամանքից, թե ՀՀԿ-ն Արթիկում ում է պաշտպանելու, ինքը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունն ու պայքարելու է հաղթելու համար։ Մեր տեղեկություններով ՀՀԿ-ն որոշել է Արթիկում առաջադրել Մուշեղ Պետոյանին, քանի որ վերջինս սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարողացել է մեծ թվով ԱՅՈ ձայներ ապահովել։ Հաշվարկն այնպիսին է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նա կկարողանա մեծ թվով ձայներ ապահովել նաև ՀՀԿ-ի համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր