211652_close_icon
views-count5769 դիտում article-date 10:39 06-05-2017

Արթիկում հետընտրական կրքեր են. մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստա­նում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզնե­րի որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօ­րեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes. com-ի հետ զրույցում ասաց մանկապար­տեզի տնօրենը: Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա` կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ` ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- մանրամաս­նել է Աջամօղլյանը»։ Թերթը հավելում է, որ մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ այս ամենը կա­տարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և Աժ ընտրությունների ժամա­նակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր