211652_close_icon
views-count1958 դիտում article-date 09:23 11-08-2016

Արտաքին թշնամուն հաղթելու համար տետք չէ նրան ատել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Ամեն թուրքերից ավելի վատթար են մեր ներքին թուրքերը»։ Մոտ 30 տարի Գարեգին Նժդեհի այս արտահայտությանը ես կարդում եմ «վերակառուցված խորհրդահայ», իսկ այնուհետև՝ անկախ Հայաստանի լրատվամիջոցներում։ Ընդ որում, ենթադրվում է, որ Նժդեհի այդ արտահայտությանն այնքան իմաստուն է և այնքան, այսպես ասած, ունիվերսալ, որ մշտատես կիրառելի է կյանքի բոլոր հանգամանքներում։ Օրինակ՝ որևէ հավատավոր հանրապետական կարող է եզրակացնել, որ «ներքին թուրքերը» արևմտյան դրամաշնորհներ ստացողներն են և այդպիսով «երկիրը քանդողները»։ Մյուս կողմից՝ ես կարող եմ «ներքին թուրք» համարել կաշառք պահանջող մաքսավորին կամ թաղապետարանի աշխատակցին։ Իշխանությունը (որի տեսանկյունից Նժդեհը կոմունիստների, Լենինի նման մի անձնավորության է) գտնում է, որ «ներքին թուրքերը» ընդդիմադիրներն են։ Ընդդիմությունը, բնականաբար, ճիշտ հակառակն է կարծում՝ «ներքին թուրքը» ժողովրդին հարստահարող իշխանությունն է, սակայն՝ ոչ միշտ, այլ միայն այն պահից, երբ իրենք դադարել են իշխանություն լինելուց, որովհետև իրենք չէին հարստահարում։ Իրականում անգամ արտաքին թշնամուն (ես գերադասում եմ «հակառակորդ» բառը) հաղթելու համար տետք չէ նրան ատել։ Պետք է ոչնչացնել նրա մարդուժը, զինտեխնիկան, տնտեսական ենթակառուցվածքները, նաև բնակավայրերը։ Բայց դա անհրաժեշտ է անել սառնասրտորեն, առանց էմոցիաների և այն մասշտաբով, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար։ Պատերազմը, որը շատով վերսկսվելու է, սառնասրտություն է պահանջում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր