9165 դիտում
14:32 12-08-2016
Երևանում «Արմոբիլ» ՓԲԸ-ի աշխատակիցը Chevrolet-ով բախվել է «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ի տնօրենի օգնականի BMW-ին. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 66 էլեկտրասյան դիմաց Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա Վահրամ Մելիքյանը իր վարած Chevrolet մակնիշի 510 TT 01 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Էդգար Մելքոնյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի 70 ՏV 077 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մելիքյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Մելիքյանն աշխատում է «Արմոբիլ» ՓԲԸ-ում, իսկ Է. Մելքոնյանը՝ «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրենի օգնական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
27707 դիտում
17:26 06-11-2022
Երևանում թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները
Այս բաժնից
64936 դիտում
11:09 16-01-2025
Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը