Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր կայցելի Ադրբեջան
«Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն պատվիրակության հետ կայցելի Ադրբեջան»,- ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է Риа Новости-ն։
Այդ տեղեկատվության համաձայն՝ այցը կտևի մինչև օգոստոսի 15-ը։
Բաքու այցի ընթացքում Շոյգուն բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը նաև կարծիքներով կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։