211652_close_icon

Ռուսաստանը կկատարի մինսկյան համաձայնությունների իր մասը. Ս. Լավրով

views-count2284 դիտում article-date 15:53 15-08-2016
Ռուսական իշխանությունները կատարելու են Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է BBC-ն։ «Ռուսատսանը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին նաև ուղղորդելու է դեպի կառուցողական համաձայնություն»,-Եկատերինբուրգում Գերմանիայի իր գործընկեր Ֆրանկ-Բալտե Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։ Վերջինն էլ իր կողմից հավելել է, որ Մինսկում ձեռք բերված համաձայնություններն առանցքային մաս են հանդիսանում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հանդես գալով ելույթով ռուս ուսանողների առաջ՝ Շտայնմայերը նշել է, որ Ռուսաստանն ու Գերմանիան պետք է հետագայում ևս աջակցեն այդ երկխոսությանը։

Նմանատիպ նյութեր