211652_close_icon
views-count1670 դիտում article-date 18:32 16-08-2016

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ չհայտարաված այցելություններ են կատարվել

Օգոստոսի 15-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ: ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և դատապատված անձանց հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր