21338 դիտում
21:46 16-08-2016
Ավտովթար Երևանում. «Սանիթեք»-ի աշխատակիցները՝ շղթայական ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ
Այսօր` օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում Իոսիֆյան փողոցի 24 տան դիմաց Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պետրոայանը իր վարած Հինո մակնիշի 817 ՕM 61 համարանիշի աղբատար ավտոմեքենայով բախվել է մայթեզրին կայանված վիճակում գտնվող Արսեն Պետորսյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 1753 Տ համարանիշի միկրոավտոբուսին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միկրոավտոբուսն էլ առաջ ընթանալով՝ ընդհարվել է DAF մակնիշի 34 ՍA 209 համարանիշի բեռնատարին: DAF -ն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել է թիվ 24 տան պատին և փլուզել այն:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 47-ամյա Հայկ Մկրտչյանն ու 38-ամյա Դիմիտրի Գալուստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պետրոսյանն ու վիրավոր Հ. Մկրտչյանը աշխատում են «Սանիթեք» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
64993 դիտում
11:09 16-01-2025
Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը