211652_close_icon
views-count4032 դիտում article-date 23:41 16-08-2016

Վաղը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Օգոստոսի 17-19-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակությունը: Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա բելառուսական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր