1820 դիտում
13:38 17-08-2016
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Օգոստոսի 16-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց այս տարվա մայիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Վարդան Եղիազարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների փոխգործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց խորացնելու կապերը, որոնք կնպաստեն հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին:
Հյուրերին հակիրճ ներկայացվեցին նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:
Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Միևնույն ժամանակ, դեսպանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության գործողությունները և արհեստավարժությունը հուլիսին Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ և զորակցություն հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև համագործակցության և նոյեմբերին Բալիում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման ենթակա հարցերը:
Նմանատիպ նյութեր
2067 դիտում
15:31 19-08-2016
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը. լուսանկարներ
54059 դիտում
11:07 13-06-2019
Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նիկողայոս Եղիազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
1057 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
901 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ