2070 դիտում
15:31 19-08-2016
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը. լուսանկարներ
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվեցին 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվեցին նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Վարդան Եղիազարյանը հակիրճ ներկայացրեց նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:
Դեսպան Արգո Ավակովը նշեց, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը, ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում:
Դեսպանը նաև իր զորակցությունը հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին:
Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Արգո Ավակովը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
54059 դիտում
11:07 13-06-2019
Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նիկողայոս Եղիազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
4092 դիտում
20:52 12-06-2017
Աղվան Հովսեփյանը ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
604 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
841 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան