Նոր Volkswagen e-Golf-ը պաշտոնապես կներկայացվի Փարիզում կայանալիք ավտոսրահում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ըստ Wirtschafts Woche հրատարակչության տեղեկությունների՝ 2019 մոդելային տարվա նոր Volkswagen e-Golf –ը պաշտոնապես կներկայացվի Փարիզում կայանալիք ավտոսրահում՝ այս տարվա սեպտեմբերին:
e-Golf –ի վերջանական տարբերակը, ըստ որի կսկսվի սերիական արտադրությունը, կներկայացվի 2018թ.-ի վերջին: Վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2019թ.-ին:
164 ձիաուժ հզորությամբ նորույթի չափսերը կհամապատասխանեն Golf –ի չափսերին, իսկ սրահը Volkswagen Passat-ի սրահին:
Նշվում է, որ առանց լիցքավորման e-Golf էլեկտրամեքենան 400-600 կմ ճանապարհ կանցնի: