Լոս Անջելեսի ավտոսրահում կներկայացվի նոր Nissan Sentra Nismo-ն
Այս տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայանալիք միջազգային ավտոսրահի շրջանակներում կներկայացվի նոր Nissan Sentra Nismo սեդանը: Այս մասին հայտնում է Auto Guide-ը:
Դեռևս 2013թ.-ին ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել էր մոդելի նախատիպը, սակայն այժմ ընկերությունը կներկայացնի սերիական արտադրության վերջնական տարբերակը:
Նոր Nissan Sentra Nismo սեդանի տեխնիկական մանրամասները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ 1,8 լ ծավալով տուրբոմղիչով շարժիչը 240 ձիաուժ հզորություն կապահովի, իսկ 6 աստիճան փոխանցման տուփը մեխանիկական կլինի:
[img]/ups/images/067281600147767454992056.jpg[/img][img]/ups/images/0603768001477674554909131.jpg[/img][img]/ups/images/0404600001477674557242181.jpg[/img]