Լոս Անջելեսում կներկայացվի նոր Volkswagen e-Golf-ը. այն առանց լիցքավորման 300 կմ ճանապարհ կանցնի
Հաջորդ շաբաթ Լոս Անջելեսում կայանալիք ավտոսրահի շրջանակներում Volkswagen ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր e-Golf-ը: Այս մասին հայտնում է svopi.ru-ն, հղում կատարելով ավտոընկերության պաշտոնական հաղորդագրությանը:
Nissan Leaf և Ford Focus Electric ավտոմեքենաների մրցակից e-Golf-ը լիցքավորումից հետո կարող է 300 կմ ճանապարհ անցնել:
Ընկերությունը նշում է նաև, որ e-Golf-ի ցուցադրությունից հետո պատրաստվում է մեկ այլ նոր մեքենա ներկայացնել, որի մասին հայտնի կդառնա 2020թ.-ին: