6083 դիտում
14:13 19-08-2016
«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի և «Ֆենոսին» Էկվադորի ազգային կոնֆեդերացիայի միջև համաձայնագիր է կնքվել. լուսանկարներ
2016թ. օգոստոսի 5-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցավ ընկերական, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր հանդիպում «Ֆենոսինի» և «Հայ- Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի ներկայացուցիչների և նախագահներ Սանտոս Լենին Վիլյամար Ալվարադոյի և Վարդան Հարությունյանի միջև, տեղեկացնում է «ՀԱՅ-ԷԿՎԱԴՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news?id=4106]կայքը[/url]։
«Ֆենոսինը» Էկվադորի գյուղացիների, բնիկների և հնդկացիների կազմակերպությունների ազգային կոնֆեդերացիա է, որը գործում է երկրում 1989թ. ապրիլի 10-ից:
Հանդիպումն անցավ շատ մտերմիկ, ջերմ մթնոլորտում, անգամ հնչեցին կատակներ հայկական և էկվադորական գյուղերի բնակիչների սովորությունների ու ավանդույթների շուրջ, իսկ «Ֆենոսինի»ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Սովետական Միության ժամանակ եղել է Հայաստանում, վայելել հայկական կոնյակը: Խոսեցին, ինչպես նաև դատապարտեցին Հայոց ցեղաասպանությունն ու առհասարակ «ցեղասպանություն»երևույթը:
Հանդիպման արդյունքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որում ասվում էր, որ հնագույն արմատներ ունեցող հայ և էկվադորցի ժողովրդները, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ, կարող են դնել երկու երկրների միջև բազմաբովանդակ հարաբերությունների հիմք, որն էլ կծառայի ի շահ երկու երկրների:
Ըստ համաձայնագրի՝ հիմք դրվեց Էկվադոր- Հայաստան համագործակցությանը, Հայաստանի և Էկվադորի միջև մշակութային, սոցիալական, առևտրատնտեսական, կրթական ու քաղաքական հարաբերություններին, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եկամուտների ավելացմանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news?id=4106]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6723 դիտում
19:05 09-08-2016
Հանդիպում Էկվադորի արտաքին առևտրի նախարարի և «Հայ- Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահի միջև
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»