211652_close_icon
views-count2254 դիտում article-date 22:10 20-08-2016

ԱՄՆ-ում ռազմածովային ուժերի ծառայողին ազատազրկման են դատապարտել սուզանավի ներսը նկարելու համար

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ծառայող Քրիստիան Սոսիեն 1 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ լուսանկարել էր Alexandria սուզանավի ներսը, ինչն արգելված է, գրում է The Guardian-ը։ Լուսանկարելու պահին նավը գտնվել է ԱՄՆ-ի Քոնեքթիքաթ նահանգի ջրերում։ Բացի այդ, ռազմածովայինը ստիպված կլինի ևս 6 տարի տնային կալանքի տակ մնալ։ Նշվում է, որ 2009 թվականին նա նշված նավից 6 լուսանկար էր արել այն ժամանակ, երբ մեքենավար էր աշխատում։ Լուսանկարներում հայտնվել են ատոմային ռեակտորի առանձին դետալների պատկերներ, ինչպես նաև ղեկավարման խցիկը։ Որպես արդարացում՝ Սոսիեն ասել է, որ պարզապես ցանկացել է ընտանիքի անդամներին ցույց տալ, թե որտեղ է աշխատում։

Նմանատիպ նյութեր