22535 դիտում
21:54 20-08-2016
Ինչո՞ւ էին գեներալ Մելս Չիլինգարյանի գլխավորությամբ Հայաստանի տարբեր վայրերից Չիլինգարյան ազգանունը կրող մարդիկ հավաքվել Դիլիջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Չիլինգարյան/Մամիկոնյան տոհմի ամենամյա հավաքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնակիցներն այցելեցին Հաղարծնի վանական համալիր, որից հետո Գրիգոր Չիլինգարյանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ ճոխ հյուրասիրություն: Որոշվեց, որ հաջորդ հանդիպումը մյուս տարի կայանալու է Լոռու մարզի Քարինջ գյուղում:
«Չիլինգարյան /Մամիկոնյան/տոհմ»-պատմաազգագրական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսին 25-ին` նախաձեռնող խմբի կողմից: Նրա ստեղծմանը նախորդել են Չիլինգարյան/Մամիկոնյան տոհմի ուսումնասիրման հսկայածավալ հետազոտական և բանահավաք աշխատանքներ, որոնք հավաքագրվել, մշակվել են Էդվարդ Սարգսյանի “Մամիկոնյան – Չիլինգարյան տոհմ” փաստատարեգրական գրքում: Հավաքագրված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1976-1980 թվականների ընթացքում կազմել է Մամիկոնյանների-Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը՝ սկսած 1650 թվականից:
Ըստ հավաստի տվյալների՝ Չիլինգարյանները բնակություն են հաստատել աշխարհի բոլոր մայրցամաքներում: Ըստ տոհմապետ Մելս Չիլինգարյանի՝ միայն Անտարկտիդայում չկան Չիլինգարյաններ, սակայն այնտեղ էլ հաճախակի այցելում է մեծ բևեռախույզ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+