211652_close_icon
views-count32859 դիտում article-date 10:41 21-08-2016

Խոշոր հրդեհ Առինջ գյուղում. հրշեջների հետ կրակի տարածման ու մարման դեմ «մենամարտում էին» նաև բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղի 1-ին փողոցի 5-րդ տան տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Տեղում հրշեջները քաղաքացիների հետ սկսել են կանխել կրակի տարածումը, սակայն լրացուցիչ հրդեհի վայր են կանչվել թիվ 9, թիվ 5, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից հրշեջներ: Տեղում հայտարարվել է հրդեհ բարդության ԲԻՍ 1 աստիճան: Տեղում աշխատել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերտիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի և նույն կենտրոնի արձագանքման բաժնի արձանքման խմբի ուժերի գծով տեղակալ , փրկարար ծառայության մայոր, Գևորգ Մնացականյանի գլխավորությամբ: Քաղաքացիներն ու հրշեջները կարողացել են որոշ ժամանակ անց ամբողջովին մարել կրակը և պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 18՝ սեփականատեր Մարիա Վարդանյան, թիվ 20՝ սեփականատեր Հենրիկ Ստեփանյան և թիվ 22՝ սեփականատեր Մեսրոպ Գուլոյան տան տանիքներում: Ամբողջությամբ այրվել է տանիքների փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև թիվ 18 տան հյուրասենյակի գույքը ամբողջությամբ, իսկ խոհանոցն ու սանհանգույցը ամբողջությամբ ջերմահարվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր