1523 դիտում
12:33 22-08-2016
Օգոստոսյան խորհրդակցություններ կանցկացվեն մարզերում և մայրաքաղաքում
2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով՝ ըստ հաստատված ժամանակացույցի ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին կայցելի ՀՀ Լոռու, օգոստոսի 27-ին՝ Տավուշի, օգոստոսի 29-ին` Գեղարքունիքի մարզեր: Օգոստոսի 30-ին նախարարը ներկա կլինի Երևան քաղաքի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:
Նմանատիպ նյութեր
2329 դիտում
11:14 26-08-2015
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացրել Գեղարքունիքի մարզում
1045 դիտում
11:24 20-08-2015
Օգոստոսի 24-29-ը հանրակրթական դպրոցներում ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ կանցկացվեն
1270 դիտում
19:11 26-08-2014
National Geographic-ի օգոստոսյան լավագույն լուսանկարները. ֆոտոշարք
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար