2088 դիտում
08:54 23-08-2016
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Այսպիսի տվյալ է երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփեց առաջին կիսամյակի ցուցանիշը և գոհունակությամբ հայտնեց, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարեց նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։
Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշնեոով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Ի դեպ. դեռ հայտնի չէ. թե ինչպես է հավաքագրվել ՀՀ պետական բյուջեն հուլիսին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1703 դիտում
15:45 01-02-2022
2021-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 5.8 տոկոսով. Գյուղոլորտը անկում է գրանցել 1,1 տոկոսով
3074 դիտում
15:13 26-06-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով
837 դիտում
14:25 25-11-2020
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը