10333 դիտում
10:06 23-08-2016
Դատարանում ծեծի են ենթարկել մեղադրյալին ու վնասել աչքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ է, դատական նիստի ժամանակ հարձակվել է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա և ծեծել նրան: Ծեծի հետևանքով վնասվել է մեղադրյալի աչքը:
Սույն գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ Վարդանանց փողոցում: Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ իր հետ նախապես վերցրած հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ԲՓԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
1961 թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը 2015 թ. նոյեմբերին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հանձնվել: Իսկ որպես բանկի իրավաբանի սպանության դրդապատճառ ոստիկանությունն ասել էր, որ «մինչև կոկորդը հասցրել են, ինչ ունեցել է, խլել են իրենից»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2397 դիտում
23:37 29-08-2014
Կնոջ հարազատների աչքը վախեցնելու նպատակով հրազենով վնասել էր նրանցից մեկի ավտոմեքենան. տեսանյութ
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»