Հնդկաստանում վիրաբույժները տղամարդու ստամոքսից 40 դանակ են հանել
Հնդկաստանի Գուրդասփուր քաղաքի բժշկական կենտրոններից մեկում վիրաբույժները 42-ամյա տղամարդու ստամոքսից 40 դանակ են դուրս բերել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Տղամարդու կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են վերջինիս ստամոքսի ցավերի գանգատներով: Հիվանդանոցում նրան հետազոտել են և պարզել, որ ստամոքսում ինչ-որ զանգված կա:
Հիվանդը խոստովանել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում նա դանակներ «ուտելու» ցանկություն է ունեցել, քանի որ նրան դուր է եկել դանակների «յուրահատուկ համը»:
Նրան բարեհաջող վիրահատել են և դուրս բերել ստամոքսից տարբեր չափսի 40 դանակ: Շուտով նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Ես նման բան չեմ տեսել իմ 20 տարվա կարիերայի ընթացքում,- ասել է վիրաբույժը: