Խոսեպ Գվարդիոլա. Չեմ կարող հերքել այն, ինչ բոլորն արդեն գիտեն
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տեղափոխությունն իր թիմ:
«Ես չեմ կարող հերքել այն, ինչ բոլորն արդեն գիտեն: Գործարքը դեռ ավարտված չէ: Հենց դա տեղի ունենա, ես կկարողանամ նրա հետ կապված բոլոր հարցերին պատասխանել», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ «Բարսելոնան» պաշտոնապես արդեն հաստատել է, որ «Սիթիի» հետ Բրավոյի տրանսֆերի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել: Չիլիացին արդեն ժամանել է Մանչեսթեր, որտեղ օգոստոսի 25-ին պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ: