211652_close_icon

Խոսեպ Գվարդիոլա. Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի է

views-count16612 դիտում article-date 23:05 14-04-2017
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա» (Դորտմունդ)-«Մոնակո» խաղից առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը: «Ինձ համար մի փոքր սարսափելի է, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Եվ ամեն ինչ ավելի խելահեղ է դառնում: Սիրիայում տեղի ունեցողը… Հուսով եմ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները ստեղծված իրավիճակից ելք կգտնեն: Եթե դա տեղի չունենա, ապա պարզ չէ, թե այդ ամենը ինչով կավարտվի: Մենք պետք է շարունակենք ապրել առանց վախի: Ցանկանում եմ Մարկ Բարտրային շուտափույթ ապաքինում», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր