7194 դիտում
08:52 24-08-2016
Աբրահամ Մանուկյանի որդին պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։
«Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել։ «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը։ Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»։ Ստացվում է՝ այդ փաստն ամենևին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10812 դիտում
10:20 30-11-2016
Անդրանիկ Մանուկյանի որդին պատգամավոր դառնալու «դաբրո» է ստացել. «Ժողովուրդ»
11715 դիտում
10:34 20-10-2017
Մելիք Մանուկյանի որդին ճոխ նվերներ է ստացել՝ 270 մլն դրամ և 250 հազար դոլար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը