211652_close_icon
views-count10770 դիտում article-date 10:20 30-11-2016

Անդրանիկ Մանուկյանի որդին պատգամավոր դառնալու «դաբրո» է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր