44505 դիտում
16:38 24-08-2016
Արտակարգ վթար Երևանում. գլխիվայր շրջված Нива-ի 23-ամյա վարորդը վթարի մեջ մեղադրում է ՍՊԸ-ի տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 23-ամյա Առաքել Առաքելյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 83 NV 003 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 39/2 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանաչապատ գոտու մայթեզրին և շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Lexus ԼX 570 մակիշի 001 ՏM 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով նշված հասցեի դիմաց խոչընդոտ է ստեղծել Нива-ի համար, ինչն էլ պատճառ է դարձել վթարի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 65-ամյա Սամվել Շահնազարյանը, ով աշխատում է «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ում տնօրեն։
Այս տեղեկատվության իսկությունը քննչական բաժինը նույնպես պարզում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+