211652_close_icon
views-count20337 դիտում article-date 21:18 24-08-2016

Վանդալիզմ Լոռու մարզում. Հաղպատավանքից գողացել են գանձանակն ու մոմերի վաճառքից գոյացած գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք կոտրելով Հաղպատավանքի մուտքի փականը՝ մտել են ներս և գողացել գանձանակի արկղը և մոմերի, հուշանվերների, նկարների վաճառքից գոյացած գումարը՝ 200 հազար դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գանձանակը վանքում բացում են մոտ 2 ամիսը մեկ և, ըստ վիճակագրության՝ այնտեղ կարող էր լինել մոտ 200 հազար դրամ: Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը և եկեղեցու աշխատակիցները խիստ վրդովված դատապարտում էին տեղի ունեցածը և ասում, որ «Արդեն ձեռքերը գցում են եկեղեցու մեջ: Միայն անհավատ մարդը կարող է սրբավայրից գողություն կատարել»: Իսկ եկեղեցում 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող տատիկը նշում էր, որ վերջին անգամ 1991 թ.- ին է նման դեպք եղել, երբ գողացել են 4 նկար: Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով: Այսօր՝ օգոստոսի 24-ին, Գուգարաց Թեմից հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը գանձանակի նոր արկղ է բերել Հաղպատավանք: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր