1333 դիտում
15:14 16-05-2020
Փաշինյանն իր ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում է բանկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավտոմեքենայի վաճառից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում է բանկում: «[url=https://armenpress.am/arm/news/1015503.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում:
«Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում։ 2019թ. առևտրային բանկերի տրամադրած վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53%՝ նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն։ Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019թ-ին կազմել է 59.3 տոկոս՝ նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։ 2017թ-ին դոլարիզացման մակարդակն ըստ ավանդների կազմել էր 62.4 տոկոս։ Սա նշանակում է, որ մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները պահել դրամով, վարկերը ևս վերցնել դրամով: Ես էլ նույն կերպ եմ վարվում: Օրինակ վերջերս իմ ավտոմեքենան՝ «Հունդաի»-ն, վաճառեցի և դրանից գոյացած գումարը որպես ավանդ դրամով պահում եմ բանկում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ 2018թ-ի դեկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 1%: 2020 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 20.3%-ով, գյուղատնտեսական ուղղվածության վարկերը՝ 14.3%-ով: «Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն ավելի, քան երբևէ նախկինում, ոչ միայն վարկեր են վերցնում, այլ նաև ի վիճակի են նորմալ պատշաճ ձևով սպասարկել այդ վարկերը, ինչը նշանակում է, որ ունեցել են պատշաճ եկամուտներ»,-նկատեց Փաշինյանը:
«Արդշինբանկը» նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 միլիոն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր, որը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է: Այս թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում իր տեսակի մեջ լավագույնը և Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից արժանացել է «Տարվա գործարք» մրցանակին։
Վարչապետը հիշեցրեց, որ Եվրաբոնդերի թողարկման շատ հաջող դեպք կա: «Եվ այդ ժամանակ ասում էինք, որ Հայաստանի վարկանիշների բարձրացումը և Եվրաբոնդերի հաջորդ թողարկումը հնարավորություն կտա, որ Հայաստանի մասնավոր սեկտորի ընկերությունները նույնպես թողարկեն Եվրաբոնդեր և ներգրավեն միջոցներ: Եվ ահա, ունենք այսպիսի առաջին օրինակը»,-ասաց Փաշինյանն ու հույս հայտնեց, որ մյուս կազմակերպությունները ևս այդ ճանապարհով կգնան:
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
13:30 23-11-2022
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար ավանդ կներդնի Թուրքիայի կենտրոնական բանկում
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան