2399 դիտում
12:05 26-08-2016
Եվրամիությունը հնարավոր է՝ վճար սահմանի առանց վիզայի ուղևորությունների համար
Եվրահանձնաժողովը նախագիծ է պատրաստել, համաձայն որի այն երկրների քաղաքացիներից, ովքեր մուտք են գործում ԵՄ տարածք առանց վիզայի, կգանձվի գումար՝ ուղևորության համար, հաղորդում է EurActiv-ը՝ հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրին։
Պորտալը նշում է, որ նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային ու Ֆրանսիային, որոնք առաջարկել են ստեղծել Ուղևորությունների լիազորման եվրոպական էլեկտրոնային համակարգ (ESTA)։
Նախագծի շրջանակներում այն երկրների քաղաքացիները, որոնց համար վիզայի ազատականացում է սահմանվել, պետք է ԵՄ տարածք մուտք գործելու համար վճարեն 14 եվրո, ինչպես նաև ուղևորության մասին նախապես իրազեկեն օնլայն համակարգով։
Առաջարկությունը քննարկման կներկայացվի աշնանը, հավանաբար, նոյեմբերին։ Նման մեխանիզմներ են գործում արդեն Կանադայում և Ավստրալիայում։
Նմանատիպ նյութեր
5150 դիտում
18:04 05-10-2016
Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրելու
Այս բաժնից
1252 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1042 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
1012 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ