91513 դիտում
11:00 27-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. հարյուրավոր զինծառայողներ ծառայության ժամանակ մկրտվել եւ մկրտվում են Սուրբ Գեւորգում
Արցախի Հանրապետության Հոռաթաղ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին մեր զինվորների լուսաբացի եւ մայրամուտի պարտադիր ուղեկիցն է: Ամեն առավոտ նրանք սահմանային անդորրին Տեր լինելու իրենց առաքելությունն սկսում են այս եկեղեցում «Տերունական աղոթք» կարդալով եւ իրիկունը գլուխները բարձին դնելուց առաջ էլ նրանք այս եկեղեցու միջով առ Աստված են հղում Խաղաղության առթիվ իրենց գոհությունը` Փառքդ շատ, Տեր Աստված:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Սուրբ Գեւորգ եկեղեցու խաչքավորը զորամասի հրամանատար, գնդապետ Էրիկ Մկրտումյանն է: Եկեղեցում իրականացվել է մեկ տասնյակից ավելի զինվորների մկրտություն: Նրանք ժամկետային զինծառայողներ են, բոլորն էլ մկրտվել են ծառայության ժամանակ: Գյուղացիներն ասում են, որ եկեղեցական բոլոր տոները, հարսանիքներն ու երեխաների կնունքները հենց այս եկեղեցում են անում ու շատ դեպքերում էլ միջոցառումներին մասնակցում են զինվորները, որոնք ուժ ու դուխ են տալիս կնքվողներին»:
Պոստեր մեկնելուց առաջ եւ պոստերից իջնելիս արդեն ավանդույթ է դարձել Սուրբ Գեւորգում «Տերունական աղոթք» հնչեցնելն ու մոմ վառելը: Օրվա մեծ մասը Սուրբ Գեւորգում հնչում է Կոմիտասի եւ հայ այլ երգահանների շարականներն ու հոգեւոր այլ ստեղծագործություններ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4247 դիտում
20:28 18-08-2020
Այսօր Արփին մկրտվում է. Նիկոլ Փաշինյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել
1480 դիտում
19:35 03-04-2015
Զինվորները մկրտվել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում