211652_close_icon
views-count69813 դիտում article-date 12:00 27-08-2016

Հայ առյուծ զինվորի համար Արաքսը սահման չէ, այլ երազանքի դուռ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր Արաքսը յուրաքանչյուր հայի համար ասես սուրբ գետ է: Նրա խաղաղ ամառային հոսանքը, աշնանային եւ գարնանային հախուռն ընթացքը, ձմեռային զուսպ, կարծես աննկատ «քայլքը» մեր ասես պատմության տարբեր ժամանակները պատմի: Սահմանին կանգնած մեր առյուծ տղերքը` հայ զինվորները, հաստատ դիտած կլինեն «Ինչու է աղմկում գետը» հրաշք կինոնկարը, նրանք անկասկած երազած կլինեն իրենց ուժերով Աթանես Ղամբարյանին Արաքսով տուն հասցնելու մասին: Այսօր նրանք նայում են Արաքսի «աչքերի» մեջ: Այսօր նրանք կարծես նրա ջրերի մեջ կարդում են մեր պատմության բազմաթիվ էջերը: Դրվագներ կան, որ նրանք հաստատ թույլ չեն տա, որ կրկնվի: Եվ սակայն Աթանեսին տուն հասցնելու երազանքը գոնե կինոնկարով տեսնելուց հետո մի արթուն երազանք է մնում հայ զինվորի համար` տուն հասցնել Արաքսը: Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր