211652_close_icon
views-count3709 դիտում article-date 12:53 27-08-2016

ՌԴ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը կարող է Անկարա մեկնել՝ քննարկելու Սիրիայի հարցը

Ռուսաստանի ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունը ամենայն հավանականության կմեկնի Թուրքիա, որպեսզի թուրքական ղեկավարության հետ քննարկի Սիրիայի հակամարտության հարցը։ Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի իր աղբյուրին։ Աղբյուրի խոսքով՝ Մոսկվան ու Անկարան հիմա բավականին սերտ են շփվում իրար հետ և փոխանակվում տեղեկատվությամբ։ Հիշեցնենք, որ օրերս թուրքական զորքը ցամաքային գործողություններ սկսեց Սիրիայում, որին օժանդակում էին ամերիկյան կողմից գլխավորվող միջազգային կոալիցիոն ուժերը։

Նմանատիպ նյութեր