829 դիտում
12:59 01-06-2023
Սթոլտենբերգն ասել է, որ առաջիկայում կայցելի Անկարա քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հինգշաբթի հայտարարել է, որ կայցելի Անկարա «առաջիկայում», որպեսզի առաջ մղի Շվեդիայի անդամակցության վավերացման հարցը Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո, տեղեկացրել է AFP-ն։
«Ես, իհարկե, վստահ եմ, որ Շվեդիան կդառնա ՆԱՏՕ անդամ, եւ... մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Սթոլտենբերգը Օսլոյում ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ արդեն խոսել է Էրդողանի հետ հեռախոսով այս շաբաթ ավելի վաղ, որպեսզի «ընդգծի առաջընթացի հասնելու կարեւորությունը» Շվեդիայի անդամակցության հարցում։
Թուրքիան եւ Հունգարիան ՆԱՏՕ միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի հայտը։
Ֆինլանդիան պաշտոնապես միացել է դաշինքին ապրիլին։
Էրդողանը, որը կիրակի վերընտրվել է Թուրքիայի նախագահ հերթական հնգամյա ժամկետով, Շվեդիային մեղադրում է այն բանում, որ նա ապաստան է տալիս «ահաբեկիչներին»՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմն, իր հերթին, հայտարարել է, որ Ստոկհոլմը կատարել է «բոլոր պարտավորությունները» ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ կոչ է արել Թուրքիային ու Հունգարիային վավերացնել հայտը։
«Ժամանակն է, որ Թուրքիան եւ Հունգարիան վավերացնեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը»,- ասել է նա։
Բիլսթրյոմը նշել է, որ Շվեդիայում հինգշաբթի ուժի մեջ է մտել ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրենսդրությունը Թուրքիայի հետ անցած տարի ստորագրած համաձայնագրի համապատասխան։
Նա ավելացրել է, որ հույս ունի ընդառաջող քայլ տեսնել առաջիկա շաբաթներին Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
«Այդ հանդիպումից հետո տեղի կունենա վավերացումը»,- հավաստել է Բիլսթրյոմը։

Նմանատիպ նյութեր
1345 դիտում
23:00 01-09-2023
Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հոկտեմբերին չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Շվեդիայի ԱԳՆ ղեկավար
1045 դիտում
16:18 30-06-2023
Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Օրբանը խոստացել է չձգձգել թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել