211652_close_icon
views-count5526 դիտում article-date 17:00 27-08-2016

Յակուտիայում 98 ուղևորների փոխադրող նավը հայտնվել է ծանծաղուտի մեջ

Ռուսական «Ստեփան Արժակով» ջերմանավը, որի վրա եղել է 98 ուղևոր և անձնակազմի 11 անդամ, ուժեղ քամու պատճառով Յակուտիայում հայտնվել է Լենա գետի ծանծաղուտում, հաղորդում է gazeta.ru-ն։ Նավը խրվել է ծանծաղուտի մեջ Կոբյասկի շրջանի Բատամայ բնակավայրից 8 կմ հեռավորության վրա՝ գետի աջ ափին։ Այն իրականացնում էր Ժիգանսկ-Յակուտսկ երթուղին։ Ուղևորների տարհանման համար նշված վայր է մեկնել 2 ուղղաթիռ՝ փրկարարներով, ինչպես նաև ինքնաթիռ։

Նմանատիպ նյութեր