211652_close_icon
views-count1710 դիտում article-date 14:12 27-08-2016

ՄԻՊ-ն ընդունել է Անդրիաս Ղուկասյանի կնոջը

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի դիմումի կապակցությամբ,որում ասվում է. «Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի եւ նրա առողջական վիճակի վերաբերյալ: Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաեւ ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետեւյալի մասին՝ 1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով. 2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաեւ Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում. 3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում: Ա. Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաեւ քննարկման գրավոր ընթացակարգ»։

Նմանատիպ նյութեր