211652_close_icon
views-count6053 դիտում article-date 14:38 27-08-2016

Օգոստոսի 29-ից Երևանում կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը դադարեցնելու կապակցությամբ հայտարարություն է տարածել. «Հարգելի համաքաղաքացիներ, ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը: Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը»։

Նմանատիպ նյութեր